Search
Close this search box.

Երեւանում 15-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է էլեկտրասյանն ու շջվել. բոլոր տուծաժներն անչափահասներ են (ֆոտո)

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 27-ին, ժամը 21:04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ուլնեցի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտակայքում («Ալմաստ» գործարանի մոտակայք) տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen passat» մակնիշի 34 ZR 496 պետհամարանիշի (վարորդ՝ 15-ամյա Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է էլ.սյանը եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ՝ 15-ամյա Արմեն Մ.-ն եւ 15-ամյա Սամվել Բ.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ կատարել հովացման աշխատանքներ: