Search
Close this search box.

Երբ պետությունը Գոհարին փող է տալիս, հասկանում ես, որ Հայաստանը պետություն չէ, այլ՝ «քցող հիմնարկ»

Լսելով ՀՀ առողջապահության նախարարություն ստորաբաժանումներից մեկի պաշտոնյա Գոհարի (ազգանունը չասեց) «մասնագիտական» տեղեկատվությունը և օգտվելով մեր խոսակցության ձայնագրվելու փաստից, ասացի, որ արդի Հայաստանը պետություն չէ, այլ՝ «քցող հիմնարկ»:

Այնուհետև, երբ նույն խնդրի շուրջ ստացա ոլորտի այլ մասնագետների տեղեկատվությունը մի պահ փոշմանեցի մեր պետության պիտակավորման համար: Դա մի պահ տևեց:

Հասկացա, որ Գոհարին պաշտոն է տվել պետությունը, աշխատավարձ է տալիս պետությունը, պահում և փայփայում է պետությունը: Ի վերջո, տասնյակ կամ հարյուրավոր լավ և աշխատանքի կարիք ունեցող մասնագետներից հենց Գոհարին է ընտրել պետությունը: Պետությունն է Գոհարին հանձնարարել քաղաքացիներին այնպիսի «մասնագիտական» տեղեկություններ հաղորդել, որ վերջիններս կասկածեն նույն պետության «քցող հիմնարկ» լինելու մեջ: Եվ ամենակարևորը՝ հենց պետությունն է «քցել» բազմաթիվ մասնագետների և պաշտոն տվել Գոհարին:

Այսպիսով՝ «քցող հիմնարկի» վերաբերյալ կարծիքս անփոփոխ մնաց:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան