Search
Close this search box.

«Ժամանակ». Կարեն Կարապետյանը մինչև վերջին պահը կպայքարի վարչապետության համար և ցույց կտա, որ ինքն ամենևին էլ պարտված չէ

««Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջևում է: Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով և նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ և ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, և հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ: Նա մինչև վերջին պահը պետք է պայքարի վարչապետության համար և ցույց տա, որ ինքն ամենևին էլ դատապարտված ու պարտված չէ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: