Search
Close this search box.

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը դեռ փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հայտնել էր, որ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ արգելվում է Ռուսաստանից ավտոմեքենաների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում։