Search
Close this search box.

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, վրիպակ է

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզի վրա վերականգնվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հիշեցնեմ, որ Ստեփանակերտն անհետացել էլ ՌԴ ՊՆ քարտեզից հունիսի 20-ին և 21-ին:

Ինչևէ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, ինչպես նաև այն լրատվամիջոցներին, որոնք հանրայնացրեցին ՌԴ ՊՆ քարտեզից Արցախի մայրաքաղաքի անհետացման փաստը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը, ով օրեր առաջ ահազանգ էր հնչեցրել, գրելով որ, ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Մինչև հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր, իսկ հունիսի 20-ին՝ անհետացավ: Եվ, եթե սա տեխնիկական բնույթի վրիպակ չէ, ապա ՌԴ ՊՆ քարտեզներում Ստեփանակերտ քաղաքն այլևս չի նշվելու կամ էլ՝ նշվելու է այլ անվանմամբ, օրինակ՝ Խանքենդի:

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, վրիպակ է:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Իրավապաշտպանը նաև հիշեցրել էր, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն այլևս անհետացավ ՌԴ ՊՆ քարտեզից: