Search
Close this search box.

Լավրովը մեկնում է Բաքու․ Հայաստանի որ մասում տեղի կունենա սադրանքը

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է Թեհրան, որից հետո կմեկնի Բաքու։ Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ քննարկվելու է Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության ընդլայնումը եվրասիական և կովկասյան տարածաշրջաններում։

Լավրովը Երեւանում հայտարարեց Մեղրիի և Հայաստանում բացվող այլ միջանցքների «պարզեցված ռեժիմի» մասին։ Սա նշանակում է հայ-իրանական սահմանի ամբողջական փոխանցում Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության տակ, նույն հեռանկարն է սպասում նաեւ նաև հայ-վրացական սահմանին։

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա Լավրովը Ալիևի հետ հանդիպման ժամանակ կքննարկի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Մարիա Զախարովան։

Մեծ հաշվով, որոշվելու է հարցը, թե ինչպես պետք է իրականացնել պայմանավորվածությունները՝ «խաղաղ», թե ուժով։

2021 թվականի մայիսի 11-ին Լավրովի Բաքու կատարած այցից հետո՝ մայիսի 12-ին Բաքվի զորքերը ներխուժեցին Հայաստանի Սյունիքի մարզ, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզ։ Սկսվեց Սոթք-Խոզնավար գծի երկայնքով նոր «ճակատային գծի» ձեւավորումը՝ նպատակ ունենալով բացել «միջանցքները» դեպի Նախիջեւան։ Ռուսաստանի առաջնորդությամբ Բաքուն փակեց նաև Կապան-Գորիս ճանապարհը, որը կապում է Իրանը Հայաստանի հետ։ 2021 թվականի հոկտեմբերին Իրանը խոշոր զորավարժություններ անցկացրեց Արցախի օկուպացված տարածքների հետ սահմանին՝ Բաքվին սպառնալով պատերազմով։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլլահյանը 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Մոսկվա կատարած այցի ժամանակ Լավրովին հարցրեց՝ Ռուսաստանը համաձա՞յն է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Լավրովն անպատասխան թողեց հարցը։

Ի դեպ, Լավրովը Բաքվում էր 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ապրիլյան պատերազմում հրադադարի հաստատումից 2 օր անց։ Բաքվում նա հանդիպել էր Իրանի արտաքին գործերի նախարարին։

Լավրովի Բաքու այցի նախօրեին, ռուսական զորքերի գործողություններով կարելի է պարզել, թե այս անգամ Հայաստանի որ մասում սադրանք կլինի։
lragi.am