Search
Close this search box.

«Հրապարակ». Խանջյան փողոցի «Մեսսիեր 53 հոթել Երեւան»-ը վաճառվել է 10 մլն դոլարով. գնորդը Գագիկ Բեգլարյա՞նն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Մեսսիեր 53 հոթել Երեւան» (Խանջյան փողոցին հարակից «Ջոս» ռեստորանային համալիրի հարեւանությամբ) նորերս կառուցված, ընդամենը երկու ամիս գործող հինգաստղանի բավականին շքեղ հյուրանոցի վաճառքը:

Իրական գնորդները չեն բացահայտվում (տալիս են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա երբեմնի շտաբի պետ Հարություն Փամբուկյանի անունները)։ Գործարքի գինը, ըստ լավատեղյակների, կազմել է մոտ 10 միլիոն դոլար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: