Search
Close this search box.

Ինչ է կատարվում ՊՆ-ում․ գործադո՞ւլ է հայտարարված

Ինչ է կատարվում ՊՆ-ում․ երկու օր առաջ, գիշերը հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակելով Վարդենիսի ուղղությամբ:Հայտնի դարձավ, որ մոտավորապես երկու ժամ մարտական գործողություններ են ընթացել, հակառակորդը կիրառել է ԱԹՍ:

Հայկական կողմն ունԵցավ մեկ զոհ, մեկ վիրավոր:
Այս տեղեկատվությունը զուտ լրատվամիջոցների տարածածն է․

Պաշպանության նախարարությունը այս մասին ոչ մի հաղորդագրություն չտարածեց երեկ ամբողջ օրը, այսօր մինչ այս պահը․ մինչդեռ ողբերգություն է եղել՝ զինվոր է մահացել, թշնամին Հայաստանի տարածքում ԱԹՍ է կիրառել, կրակ բացել, ով կամ ինչն է խանգարում ՊՆ-ին այս մասին տեղեկացնել․չէ որ վճարվում են պետական բյուջեից, թե ՊՆ-ում գործադուլ է հայտարարված:

Սա ՊՆ պաշտոնական կայքի վերջին հաղորդագրությունն է: