Search
Close this search box.

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Suzuki»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Սարգիս Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Վաչե Կիրակոսյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդան Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: