Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապված չէ Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ գործարկումը եւ համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանը եւ միջադեպերի կանխմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել հանձնաժողովի նիստի անցկացմանը մոտ ապագայում. «Այս պահին Ռուսաստանը ժամկետների վերաբերյալ առաջարկների է սպասում հայ եւ ադրբեջանի գործընկերներից»։