Search
Close this search box.

Մութ փողեր. ի՞նչ են բացահայտել փաստաբանները Սորոսի հայաստանյան գրասենյակի մասին

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Մարգարիտա Գյուլումյանը հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի (Սորոսի գրասենյակը) ֆինանսավորումը թշնամական ճամբարներից է արվում։

Նրանք արդեն հայց են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով Հայաստանում վերացնել կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը։

«Հիմնադրամի նպատակն է քանդել մեր պետությունը ու հասցնել այն ազգային աղետի։ Հիմնադրամի գումարները գալիս են մութ տեղերից։ Սա օֆշորային կազմակերպություն է, ու հնարավոր չէ պարզել, թե որտեղից են գումարները, սակայն դատելով ցանցի գործունեության արդյունքներից՝ հիմնավոր կերպով իրավունք ունենք կասկածելու, որ գումարների ծագումնաբանությունը միանշանակ թշնամական ճամբարներից է, կարող են լինել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական գումարներ»,- նշեց Աթանեսյանը։

Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, այն կունենա իր հետևանքը։ Նրա խոսքով՝ կարող են հայցադիմումը վարույթ չընդունել, հայցի ապահովման միջոց չկիրառել, սակայն այդ ամենը կնշանակի, որ այդ գործակալությունն իշխում է Հայաստանին։
«Իրենք զավթել են պետության կարևորագույն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը և այլն”,- ընդգծեց Աթանեսյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից 6-ը հարձակվել էին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա հենց իր տան շքամուտքում։

Մարգարիտա Գյուլումյանն էլ ներկայացրեց իր ուսումնասիրությունները, որոնց միջոցով իր համար որոշ բացահայտումներ է արել։
««Սորոսի» հիմնադրամը Լիխտենշտեյնում գրանցված օֆշորային կազմակերպություն է, որը մեզ մոտ մասնաճյուղ ունի։ Կանոնանդրությունն էլ եմ նայել, որտեղ նշված է, որ մասնաճյուղերի տնօրեններին նշանակում է հիմնադիրը։ Այդ տնօրեններն էլ որոշում են իմ, ձեր ու բոլորի ճակատագիրը։ Ի դեպ, փորձել ենք համացանցի միջոցով գտնել Լիխտենշտեյնում գրանցված այդ կազմակերպության մասին տեղեկություններ, սակայն ոչինչ չենք հայտնաբերել, այն ուղղակի չկա»,- ասաց Գյուլումյանը։