Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Nissan և Kamaz մակնիշի ցիստեռնով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։