Search
Close this search box.

Ժամկետային զինծառայողը վագոն-տնակում նռնակ է պայթեցրել․ 4 զինծառայողներ վնասվածքներ են ստացել

Iravaban.net-ը գրում է. ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ժ․ Կ․-ին մեղադրանք է առաջադրվել: Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Ժ․ Կ․-ն, որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում, խախտել է ՊՆ նախարարի հրամանի պահանջները։

Ամբաստանյալը ամիսներ առաջ առանց դիրքի ավագի թույլտվության, վերցրել է ռազմամթերք հանդիսացող Ֆ-1 տեսակի նռնակը, մարտական հենակետի կացարան հանդիսացող վագոն-տնակում քաշել-հանել է նռնակի պայթուցիչի օղակը և անզգուշությամբ պայթեցրել այն։

4 պարտադիր ժամկետային զինծառայողներ վնասվածքներ են ստացել:

Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին։

Դատական նիստը նշանակվել է հունիսի 20-ին։