Search
Close this search box.

Մի հատ էլ աչքներս մտցրեք, որ քաղաքապետն աշխատանքի է գնում․ գոնե կիրակին մի փչացրեք

Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վիդիտե լի» (էս հատուկ՝ վերջին զարգացումների հետ կապված) չեղած քաղաքապետարանը հատուկ նյութերով մաքրել ա Հյուսիսային պողոտան ու կիրակի օրով էդ խոթում ա աչքներս։ Բա ի՞նչ պիտի անեիք։ Բա չգիտեի՞ք, որ դա ձեր գործն ա։ Բա չգիտեի՞ք, որ մենք դրա համար ենք ձեզ վճարում։

Ոչ թե քսան տարին մեկ պետք ա մաքրեք ու մտցնեք աչքներս, այլ ամեն օր։ Մի հատ էլ աչքներս մտցրեք, որ քաղաքապետն աշխատանքի ա գնում։

Կեղտի ու միզահոտի մեջ կորած Երևանի Հյուսիսային պողոտան են մաքրել, բա չեք ասի՞։ Իսկ կարող ա՞ մոռացել էիք զուռնա դհոլ բերեիք մաքրելուց, մի երկու հատ էլ մանկական պարախումբ, քաղաքապետն էլ գար աղ ու հացով ընդուներ։
Կոմիտասի արձանի շրջակայքը հանրային զուգարան են դարձրել։
Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնի շրջակայքը հանրային զուգարան է։
Առավոտյան, դուրս ես գալիս մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից, երևանյան զովը միզահոտը խփում ա քթիդ։
Մտնում ես անցումներ՝ միզահոտն ուղղակի գլխապտույտ ա առաջացնում։
Մտնում ես շենքերի դալաններ՝ նույնը։

Ու դարակազմիկ ձայնով ու տոնով՝ կիրակի օրով շեփորում են՝ թե բա Հյուսիսային պողոտան ենք մաքրել։ Մի հատ էլ «Վեստիի» համար ռոլիկ սարքեիք։

Մի հատ քաղաքապետին ասեք, թող առավոտյան մետրո նստի։ Մի օր գոնե թող էն թագավորի նման չարչու կերպարանքով մետրոյով գնա գործի։ Թող Ժամը 9-ին, երբ ազգը գնում ա աշխատանքի, դասի, մանկապարտեզ, թող փորձի խցկվել երկու վագոնանի մետրոյում, եթե կարողանա։ Թող մի երկու անգամ բաց թողնի, որ բախտը ժպտա մի ոտատեղ գտնի։ Անպայման թող «Հանրապետության հրապարակ» կայարանում դուրս գա, ըմբոշխնի միզահոտը, ինչպես իր հպարտ քաղաքացիներն են ըմբոշխնում, հետո թող դալաններով իջնի, գետնանցում մտնի, հետո թող էլի գնա հյուսիսայինով հպարտ իջնի։ Բան չասեցինք։

Գոնե կիիակի օրով թողեք «սթրվենք» տեղներս։ Եթե ոչ մի բան չեք անում, մենակ փիառվելը, մեծ հաշվով, քոքվածի պահվածք ա։
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի լավագույն արվեստագետներից մեկը՝ Սահակ Պողոսյանը,
հանրայնորեն քաղաքապետին խնդրել ա, որ «անհապաղ լուծեն «Կոմիտասի արձանի շրջակայքում շռելը խստիվ արգելվում է» ցուցանակի հարցը»։ Ձևակերպումն իրենն է ու ճշգրիտ։

Եթե շատ փող չի տանի քաղաքային բյուջեից, մի հինգ հարյուր հատ սարքեք էդ ցուցանակից։
Հա՝ ու մյուս անգամ ոչ մի քաղաքապետական պաշտոնյա թող չհամարձակվի ժողովրդին փնթի լինելու մեջ մեղադրել։ Եթե փնթի քաղաք եք պահում, ուրեմն փնթին դուք եք։

Եթե հանրության զուգարան գնալու բնական իրավունքը միլիոնուկեսանոց (ձեր ասելով) քաղաքում չեք կարողանում ապահովել, ուրեմն հպարտ քաղաքացին իր զուգարան գնալը միզապարկի ու աղիքների ուժով իրացնելու բնական իրավունք ունի։ Տակն անի՝ ավելի վատ։
Ու ասեմ, որ գիշերվա տասին մետրոյի վագոնները միշտ երեքն են գրեթե։ Էդ էլ իմացեք։

Լավ, դուք բա ի՞նչ եք կարողանում կառավարել։ Մենակ ավագանու նիստերը՞։ Ախր դա էլ չեք կարողանում է։
Հ.Գ. Իսկ էդ ինչի Հյուսիսայինը՞, որ։ Քաղաքի արևմտյան կամ հարավային մասերում հատուկ մաքրելու բան չկա՞ր։