Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինքնասպանություն Երևանում. քիչ առաջ երիտասասրդ աղջիկը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել

Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կարմջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:

Այս պահին իրավապահները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանը մեկնել են ենթադրյալ մահացածի բնակության վայր՝ պարզելու համար նրա ինքնությունը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով, ահազանգը կատարվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության Մաշտոցի բաժնի պահպանության ծառայողների կողմից, ովքեր Հրազդանի կիրճում ծառայություն կատարելիս են եղել: