Search
Close this search box.

Լարսը բաց է, բայց միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է՝  միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կար կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247 բեռնատար, 32–ը մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Այս Բաժնից