Search
Close this search box.

Նամակ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է դրված

Քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օդանավակայան են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու սակրավորները։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև բժիշկների հերթապահ 2 խումբ։