Search
Close this search box.

Բա, պատկերացնու՞մ եք, որ հանկարծ Պուտինը Հայաստան գա. Հեքիմյան

Ուրեմն, «Դիմադրության շարժման» ակտիվ փուլի մեկնարկից ի վեր, Հայաստան են այցելել Լիտվայի, Չեռնոգորիայի նախագահները, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությունները, տարբեր պետություններից բազմաթիվ պետական, քաղաքական հայտնի գործիչներ և պաշտոնյաներ:
Այդ ընթացքում, Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված էին ընդդիմության վրանները և որևէ մեկի մտքով չէր անցնում դրանք ապամոնտաժել: Նման խոսակցություն ՉԿԱՐ ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության ճամբարում:

Այժմ, երբ Հայաստան են ժամանում Լավրովն ու Վոլոդինը, սկսվել է Ֆրանսիայի հրապարակի վրանների ապամոնտաժման վերաբերյալ քննարկումը: Ընդ որում, կարևոր չէ, թե ով և ինչ է ասում: Կարևորն այն է, որ ԿԱ քննարկում:

Բա, պատկերացնու՞մ եք, որ հանկարծ Պուտինը Հայաստան գա: Այդ դեպքում, կարող է նաև ողջ Հայաստանն ապամոնտաժվել:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան