Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Անձնակազմի կրակային պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 6-ին N զորամասում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։
Կրակային տարբեր վարժանքների միջոցով ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։
***

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ:
Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները: