Search
Close this search box.

Ինչո՞ւ է Լևոն Քոչարյանը Հայաստանից դուրս մեկնում

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի և «Դիմադրություն» շարժման անդամ Լևոն Քոչարյանը մի որոշ ժամանակ բացակայելու է ՀՀ–ից և չի կարող ֆիզիկապես ներկա գտնվել շարժման կողքին։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում և հայտնել բացակայելու պատճառը.

Սրանք իրանց երեկվա վայրագությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել: Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրանց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է: Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկացնելը այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը: