Search
Close this search box.

Ձնաբքի պատճառով հնարավոր չի եղել դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները, 7 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 25-ին՝ ժամը 01:04-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները հնարավոր չէ դուրս բերել արգելափակումից:

Փրկարարները 7 քաղաքացու տեղափոխել են առաջնային օգնության կետ և ցուցաբերել համապատասխան օգնություն։

Ժամը 04:30-ից սահմանվել է հերթապահություն:

Այս Բաժնից