Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սև բերետավորները կամ ինչ որ Սաքոյի, կամ օլիգարխի կողմից են ուղղորդվում, ոստիկանապետերին չեն լսում. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է երեկվա հանրահավաքի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներին, ինչպես նաև տապալված արտահերթ նիստին:

Ըստ նրա՝ իշխանություններն ադեկվատ չեն և որոշումներ են ընդունում իրականությունից կտրված:

Սեյրան Օհանյանը նաև նկատել է, որ բախումները հրահրել են Ազգային ժողոում գտնվող իշխանական պատգամավորները և ոստիկանները, որոնք թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնելու Ազգային ժողով:

«Այլ միջոցառումներ են պետք, միջոցառումներ, որոնք պետք է ուղղված լինեն մեր արժանապատվության պահպանմանը, Արցախի ապագային, Արցախի ինքնորոշմանը և Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում լիարժեք ապրելու իրավունքին և անվտանգության ձևավորմանը: Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը լինի և՛ Արցախի ժողովուրդի ինքնորոշման, և՛ Արցախի անվտանգության երաշխավորը: Այս ամենը նրանք մերժում են»,-ասել է Սեյրան Օհանյանը: