Search
Close this search box.

1000-ից ավել բեռնատարներ ունենք . «Վերին Լարսում վիճակը խիստ լարված է մնում»

Այսօր Վրաստանում 1000-ից ավել բեռնատարներ ունենք հայկական ապրանքներով լցված։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շուրջ 1 ամիս է` բեռնատարների հայ վարորդները Վրաստան-Ռուսաստան սահմանին են և չեն կարողանում ո՛չ շարունակել ճանապարհը, ո՛չ վերադառնալ։

Եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված Թուրքիայի և Վրաստանի միջոցով են մտնում ՌԴ, և մեծ խցանում է առաջանում։ «Վերին Լարսում վիճակը խիստ լարված է մնում։ Անցակետի թողունակությունն ամեն ուղղությամբ կազմում է օրական 170 բեռնատար։ Վերջին տվյալներով` այնտեղ 3 անգամ ավել բեռնատար է անցնում»,–ասաց Քերոբյանը։