Search
Close this search box.

Որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից. երկրորդ ՔՊ-ականը այսօր հրաժարվեց մանդատից

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ամենայն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ ծառայել եմ վարչական շրջանին։

Ես սիրում եմ իմ աշխատանքը և համոզված եմ՝ արժանահավատ ջանքերս տալիս են ցանկալի արդյունք այս ասպարեզում և այս շրջանում, ուստի ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից և աշխատանքս շարունակել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Պատգամավորական մանդատը կրող իմ հաջորդ թիմակցին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հաջողություններ։

Խորապես շնորհակալ եմ քաղաքական թիմին մեծագույն վստահության և իմ որոշումը հարգելու համար»,- գրել է նա:

Նշենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: