Search
Close this search box.

Պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած հաղորդագրությունից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է հաղորդագրության մեջ: