Search
Close this search box.

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ կոնֆլիկտ է եղել. նա կհեռանա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանն առաջիկայում ազատվելու է քաղաքապետարանի իր պաշտոնից եւ նշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարությունում` որպես փոխնախարար։

Բանն այն է, որ Համբարյանի եւ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի միջեւ լուրջ կոնֆլիկտ է եղել։ Տարաձայնությունները հասել են այնտեղ, որ Սարգսյանը Համբարյանին խիստ նկատողություն է տվել` պատճառաբանելով, թե մի քանի անգամ է` Համբարյանը չի մասնակցում գործակարգավարական խորհրդակցության նիստերին։

Փորձեցինք կապ հաստատել Դավիթ Համբարյանի հետ, սակայն մեր զանգերին նա չպատասխանեց։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեցինք ճշտել, ասացին` ճշտում են տեղեկությունը։

Ի դեպ, Համբարյանին քաղաքապետարանում պաշտոնի նշանակել էր Հայկ Մարությանը, քանի որ նրա մտերիմներից է։