Search
Close this search box.

«Սերժն ասում էր՝ մի բզբզացեք, հանգչած հրաբուխները…». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրավիճակի ցինիզմը զգացեք՝ ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ շարունակելու են աջակցել ժողովրդավարության կայացմանը Հայաստանում, այնպես, ինչպես դա արել են 2018 և 2021 թվականներին ու հավելում, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի: Սրան ի պատասխան այն կուսակցությունը, որ 2018-ի «ժողովրդավարական» պրոցեսների ակտիվ մասնակից էր, Նիկոլ էր առաջադրել ու ընտրել ԱԺ-ում, հետո հետը կոալիցիա էր կազմել, հետո 2021-ին նորից էր լեգիտիմացրել ևս մեկ ընտրությունով, հետո ԱԺ աշխատանքներն էր լեգիտիմացրել, հիմա պահանջում ա դեսպանին հետ կանչել…

Ալիևը ժամանակին ասում էր, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են Արցախի անկախությունը ճանաչել: Հիմա արդեն վստահորեն կարելի է ասել, որ այդ ստիպողը հաստատ Ռուսաստանը չէր: Ու նույն վստահությամբ կարելի է գուշակել, թե ով կառուցեց հեղաշրջումը Սերժ Սարգսյանի ու Արցախի դեմ: Ամերիկացիք ընդամենը ավելի խորամանկ դուրս եկան ու վերջում միևնույն է հաղթեցին:

Իրականում բոլորն են հաղթել բացի հայերից: ԱՄՆ-ն Կովկասը կվերցնի, Ադրբեջանը Արցախը ստացավ, Ռուսները թուրքերին զերծ պահեցին Ուկրաինայից, Սերժի ասած, հանգչած հրաբուխ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն: Սերժը սա ասել էր 2018-ի ապրիլի 17-ին: Ասում էր՝ մի բզբզացեք հանգչած հրաբուխները…