Search
Close this search box.

Երևանում դանակի սպառնալիքի տակ վերելակում ավազակային հարձակում է կատարել 15-ամյա երեխայի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում անհայտ անձը դանակի սպառնալիքով Արագածի փողոցի 26 շենքի վերելակում ավազակային հարձակում է կատարել նույն շենքի բնակիչ՝ 15-ամյա Ս. Ժ.-ի նկատմամբ։

Երեխայից հափշտակել է 900 հազար դրամ, «Հուավեյ Տ9» տեսակի բջջային հեռախոս և դիմել փախուստի։

Կայքի տեղեկություններով՝ երեխան սովորում է քաղաքի հանրահայտ կենտրոններից մեկի 10-րդ դասարանում։

Այս Բաժնից