Search
Close this search box.

«ՀԺ». Նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելների թիվը կշատանա՞, թե՞ կնվազի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելների փոփոխություններ լինեն, միաժամանակ նշել է, թե այդ հարցը այնքան էլ էական չէ։

«Պորտֆելներն այդքան էլ էական չեն այս խնդրի հետ կապված, բնականաբար, կարող են տեղի ունենալ որոշակի վերադասավորումեր նոր կառավարության ձևավորման առիթով»,- ասել է Ռուստամյանը։

Թղթակցի հարցին՝ ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը՝ պորտֆելների թիվը կշատանա՞, թե՞ կնվազի, Ռուստամյանը պատասխանել է.

«Դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այդ մասին դեռ քննարկումներ չեն սկսվել։

Բայց ակնկալում ենք, որ տեղի կունենան եկող տարում»»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից