Search
Close this search box.

«ՉԻ». Ծառուկյանը՝ կուսակիցներին. «Փակեք թեման ու մի դարձեք «Ելք»-ի խաղալիքը»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր մոտ է կանչել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին, որպեսզի հասկանա, թե Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ կապված իրականում ինչ է կատարվել։
Երբ բոլորը միահամուռ ցանկացել են կատարվածը բարդել Ազիզյանի վրա, Ծառուկյանը հորդորել է վերջ տալ ստեղծված իրարանցմանը, ասելով՝ թեմա չկա, փակեք թեման ու մի դարձեք «Ելքի» խաղալիքը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը արտահերթ նիստում ԱԺ-ում ստեղծված խառնաշփոթի ժամանակ պարզվել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից միայն մեկ հոգի՝ Նապոլեոն Ազիզյանն է կողմ քվեարկել Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քվեարկության ժամանակ, և այս փաստն էլ պատճառ էր դարձել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները լքեն դահլիճը»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից