Search
Close this search box.

«Հրապարակ». ՊԵԿ-ում առանցքային վարչության պետերը Գագիկ Խաչատրյանի կադրերն են

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հարկային հատվածը գրեթե ամբողջովին ղեկավարում է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ և ձևավորեց իր թիմը։

Այստեղ էին Տիգրան Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետն է, Գոհար Արաբաջյանը՝ այժմ սպասարկման թիվ 20 բաժնի պետն է, Էդիկ Գսպոյանը՝ այժմ խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության բաժնի պետն է։

Փաստորեն, առանցքային վարչության պետերը Խաչատրյանի կադրերն են, չհաշված այն տասնյակ պետերն ու տեսուչները, որոնք սերում են Մաշտոցից, և որոնք քավոր-սանիկության, հաշվարկով ամուսնությունների շնորհիվ թիմի մաս են կազմել։ Խաչատրյանը հեռացավ, բայց մեծ խաչատրյանական թիմը հաղթեց միջկլանային պատերազմում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից