Search
Close this search box.

19:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներու մարդկանց թիվը

Այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5600 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։