Search
Close this search box.

Ողբերգական դեպք` Արմավիրում

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:35–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարը քաղաքացի է ընկել և ջուրը քշել տարել է: Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: Shamshyan.com-ի հաղորդմամբ` հրշեջ-փրկարարները, ոստիկանները մոտ 10 կմ շառավղով կատարել են որոնողական աշխատանքներ և ժամեր անց դեպքի վայրից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Արագած գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 41-ամյա Ս. Շամոյանն էր, ով նկատել է, որ իր հորթը ընկել է ջրատարի մեջ և նետվել է հորթի հետևից, սակայն, քանի որ ջուրը վարար է եղել և՛ հորթին և՛ իրեն քշել տարել է: