Search
Close this search box.

ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը առավոտից աշխատում են ոստիկանական բաժիններում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։

ՄԻՊ-ից հայտնում են, որ միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ։