Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձր եմ գնահատում ձեր հայտարարությունը. Փաշինյանը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Նա իր խոսքում, մասնավորապես նշեց, որ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե հետո Հայաստանը մշտապես իր աշխատանքները կոորդինացրել է Արցախի հետ:

«Կարեւոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր անելիքների, ծրագրերի վերաբերյալ, այդ թվում ՂԼ հիմնախնդրին վերաբորղ բանակցությունների բովանդակությանն ու ընթացքին, մարտահրավերներին ու հնարավորություններին: Այս սկզբունքը միշտ պահվել է եւ շարունակելու է այդպես լինել:

Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտադրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: Հետեւաբար, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի եւ իրագործվի ծածուկ, դա ուղղակի անտրամաբանական է: Նման բան երեւակայելը անհնար է: Սա է պատճառը, որ մենք մշտապես կապի մեջ ենք»,-ասաց նա:

Փաշինյանը դիմելով Արցախի նախագահին՝ ասաց. «Բարձր եմ գնահատում ձեր վերջերս արած մի հայտարարություն, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգը ամենեւին էլ պարտության օրակարգ չեն, դա պատերազմի արհավիրքը, պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք, եւ որի մասին բարձրաձջայնում ենք: Այն է՝ ՀՀ-ի, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը եւ, ինչպես ասել եմ, կարեւոր սկզբունք կ, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի եւ հայ: Սա է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: