Search
Close this search box.

Մայորի հարազատներն այցելել են ողբերգական վթարից մահացած կնոջ տուն. նոր մանրամասներ

Երեկ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են: Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ հայրը տրավմատոլոգ է, մայրը՝ մանկաբույժ:

«Հիմա սգի մեջ եմ, չեմ ցանկանում խոսել, բայց չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի, կաշխատեմ այնպես անել, որ չքաղաքականացվի. այդ ամենը թող մնա հետագային»,- Aravot.am-ին հայտնել է մահացած կնոջ հայրը: Նա ասել է նաև, որ կպարզի դեպքի հանգամանքներն ավելի ուշ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

Սոնա Մնացականյանի հայրը հայտնել է, որ դստերը վրաերթի ենթարկած մայորի հարազատներն արդեն այցելել են իրենց ու ցավակցել, հայտնել իրենց ափսոսանքը: