Search
Close this search box.

Ոստիկանությունը շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնը, բերման է ենթարկում շենքից դուրս եկողներին. ՀՅԴ ՀԵՄ

Խաղաղ իրազեկման ակցիա ենք իրականացրել, ոստիկանությունը ապօրինի շրջափակել է ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնը, և արդյունքում բերման է ենթարկում շենքից դուրս եկող երիտասարդներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:

Նշենք, որ Երեւանի տարբեր հատվածներում ընդդիմադիր երիտասարդները իրազեկման ակցիաներ են իրականացնում, կարճ ժամանակով փակել են որոշ փողոցներ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։