Search
Close this search box.

Վարչապետի փոխնախարար փեսան չգնահատեց վարչապետի աշխատանքը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան խուսափեց գնահատել վարչապետի գործունեությունը: «Ես չեմ կարող գնահատական տալ, ցանկություն չունեմ այդ հարցին պատասխանելու»,- ասաց նա:
Նա չպատասխանեց նաև հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի հասարակության կյանքում ինչ դրական փոփոխություններ են եղել: