Search
Close this search box.

Հայաստանում ԱՄՆ դեսպանը կմեկնի Ադրբեջան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Ադրբեջան: Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից։

«ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան։ Էրիկա Օլսոնը կհանդիպի պետական ​​պաշտոնյաների հետ եւ կմասնակցի Բաքվում ապրիլի 27-28-ը կայանալիք առաքելության առաջնորդների համաժողովին: «Համաժողովին մասնակցում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, USAID կազմակերպության ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, Եվրոպային եւ Եվրասիային օգնության հարցերով ԱՄՆ գործադիր համակարգող Գրեգ Նաարդենը եւ Կովկասում բանակցությունների հարցով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը: Առաքելության ղեկավարների այսպիսի համաժողովներ պարբերաբար են անցկացվում: 2021 թվականի վերջին համաժողովը հյուրընկալել էր Երեւանում ԱՄՆ դեսպանատունը։ Բաքվում եւ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատները համաժողովներ են կազմակերպել 2019 եւ 2018 թվականներին։ COVID-19-ի պատճառով համաժողովը չէր կայացել 2020 թվականին»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։