Search
Close this search box.

ՀՀ-ում աջակողմյան ղեկով մեքենաների թիվի ու ղեկը՝ աջից ձախ փոխելու շուկայական միջին գնի մասին

Անդրանիկ Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ հստակ վիճակագրություն չկա, ոչ ՀՀ-ում շահագործվող աջակողմյան ղեկով մեքենաների քանակի, ոչ էլ դրանց մասնակցությամբ վթարների հաճախականության վերաբերյալ՝ փորձենք եղած մի քանի ցուցանիշներով հաշվարկել աջակողմյան ղեկով տ/մ-ների շահագործումն արգելող իրավական փաթեթի տնտեսական հետևանքները.
Եվ այսպես, ՀՀ-ում գործող տ/մ -ների վաճառքի ամենամեծ auto.am կայքում ներկայումս կա 36,126 վաճառքի հայտարարություն, որոնցից ՀՀ-ում գնտվող տ/մ-ները՝ 19,757, դրանցից աջակողմյան ղեկով՝ 4,302 տ/մ, կամ մոտ 22%: Քանի որ վաճառքի հայտարարություններում զգալի մաս են կազմում առաջնային (նոր ներմուծված) շուկայի հայտարարությունները, իսկ ներկայումս տ/մ ներմուծման մեջ մեծ է աջակողմյան տ/մ-ների քանակը, ուստի կարող ենք պնդել, որ ՀՀ-ում շահագործվող տ/մ-ների առնվազն 10%-ը դրանք աջակողմյան ղեկով տ/մ-ներ են: Համադրելով ՀՀ-ում շահագործվող տ/մ-ների ընդհանուր քանակի հետ ստացվում է, որ ՀՀ-ում շահագործվում է առնվազն 45,000 աջակողմյան ղեկով տ/մ:
Վերոհիշյալ իրավական փաթեթն ընդունելու դեպքում այս 45,000 տ/մ-ների սեփականատերերը պարտավոր կլինեն փոխելու ղեկը աջից ձախ: Ղեկը աջից ձախ փոխելու շուկայական միջին գինը (ընդ որում ոչ օրիգինալ պահեստամասերով և առանց անվտանգության նորմերը պահելու) կազմում է մոտ 600 ԱՄՆ դոլար: Նման ծառայություն մատուցող տեխսպասարկման կայանների պնդմամբ՝ այդ 600 դոլարից առնվազն 450-ը պահեստամասերի գներն են, որոնք պետք է ներմուծել:
Արդյունքում.
1. Տվյալ իրավական փաթեթի ընդունման արդյունքում, ՀՀ առնվազն 45,000 ցածր և միջին եկամուտ ունեցող քաղաքացիներ պետք է իրենց բարեկեցությունը նվազեցնեն 600 ԱՄՆ դոլարով (ընդհանուր 27,000,000 ԱՄՆ դոլար)
2. Այդ 27,000,000 ԱՄՆ դոլարից առնվազն 20,000,000 ԱՄՆ դոլարը պետք է դուրս գա ՀՀ-ից՝ Չինաստանից կամ Ճապոնիայից պահեստամասեր ներմուծելու համար:

Հ.Գ. հնարավորինս պարզ ու առանց տերմինների եմ գրել, որպեսզի ԲՈԼՈՐԻՆ հասկանալի լինի: