Search
Close this search box.

Գագիկ Սուրենյան. Կապանում՝ +16 աստիճան է. եղանակը Հայաստանում

«Կապանում ժամը 13։00 դրությամբ +16 աստիճան է», ֆեյսբուքյան իր էջում գրել է »,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-24-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: