Search
Close this search box.

Հացադուլ անող տղաները տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժզննության

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք ավելի վաղ հացադուլ էին հայտարարել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ բուժզննության նպատակով:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, տղաները հիվանդանոց են տեղափոխվել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայության ցուցումով։

«Տղաներն անցել են համապատասխան բոլոր հետազոտությունները, տրվել են բժշկական անհրաժեշտ բոլոր ցուցումները՝ հացադուլից անվնաս դուրս գալու համար»:

Ե՛վ Նվերի, և՛ Արթուրի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: