Search
Close this search box.

Բոլորը հիմարություն է. Հերմինե Նաղդալյանը՝ իր սնանկության լուրերի մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հիմարություն որակեց այն լուրերը, թե ինքը ԱԺ նախագահին ասել է, որ սնանկ է և չի կարող վճարել  հեռախոսի վարձի գոյացած 2 միլիոն դրամ պարտքը. «Մամուլում այդ թեմաներով ինչ գրված է, բոլորը հիմարություն է բացարձակապես, և չի համապատասխանում իրականությանը: Ով նման բան ասում է, դրանցից հարցրեք։ Ես նման բաներ ձեզանից եմ լսում և դրանց ընդամենը մեկ որակում ունեմ ասելու՝ հիմարություն»:

Մամուլը նաև գրեց, որ Հերմինե Նաղդալյանի վարորդի կատարած խախտումների հետևանքով  հսկայական տուգանքներ են եկել: Հարցին անդրադառնալիս Հ. Նաղդալյանը նշեց, որ իր վարորդն ունեցել է խնդիրներ և այժմ չի վարում մեքենան: