Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել. ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցրել ուկրաինական երեք ռազմական օբյեկտներին: ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է հատուկ գործողության ընթացքի մասին։

🔺Այդ հրթիռներով Նովոսյոլկա բնակավայրի տարածքում խոցվել են ուկրաինական «Ս-300» զենիթահրթիռային համակարգը, անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման հրամանատարական կետը Օլեքսանդրիվկայի տարածքում, ԱԹՍ։

🔺Հրթիռային զորքերը և հրետանին գիշերվա ընթացքում իրականացրել են 1285 կրակային առաջադրանք՝ ոչնչացվել է վառելիքի 9 պահեստ և 37 հրամանատարական կետ։

🔺Ինքնաթիռները գրոհել են Ուկրաինայի 58 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ։

🔺Բուկ-Մ3 ՀՕՊ հրթիռային համակարգի անձնակազմը Դոնեցկի մոտ օդում խոցել է ուկրաինական մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռը։

🔺Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 140 ինքնաթիռ, 106 ուղղաթիռ, 520 ԱԹՍ, 257 ՀՕՊ համակարգ, 2448 տանկ և զրահամեքենա, 271 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 1062 դաշտային հրետանի և ականանետ, 2289 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։