Search
Close this search box.

Արցախում 2 մայոր ծեծել և հայհոյել են ավտոտեսչության աշխատակիցներին

Հադրութում Պաշտպանության բանակի N զորամասի դիվիզիոնի հրամանատարներ, մայոր Աբրահամ Ս.-ն և Անդրանիկ Պ.-ն մեղավոր են ճանաչվել ավտոտեսչության աշխատակիցներին հայհոյելու և ծեծելու համար ու դատապարտվել տուգանքի:

Ըստ մեղադրանքի՝ Աբրահամն ու Անդրանիկը հուլիսի 14-ին ժամը 10:00-ի սահմաններում հայհոյել և ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ավտոտեսչության աշխատակիցներ Սասուն Բ.-ի և Արման Մ.-ի նկատմամբ:

Դատավարությունն անցկացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: ՊԲ զինծառայողներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, ինչն էլ բավարարվել է:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Աբրահամին և Անդրանիկ մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և Աբրահամին տուգանել 300 հազար դրամով, իսկ Անդրանիկին՝ 150 հազար դրամով: