Search
Close this search box.

«Միանում եմ»․ 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» տղան Ազատության հրապարակում սատարում է հացադուլավորներին

Արցախյան 44-օրյա պատերազմի «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․

«Միանում եմ: Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:

Կոչ եմ անում երիտասարդներին միանալ՝ մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին: Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»։

Տեսանյութում Մնացական Ավետիսյանը նշում է, որ գնացել է Ազատության հրապարակ՝ սատարելու և իր զորակցությունը հայտնելու հաջակցություն այն գաղափարների, որոնց համար տղաները սկսել են հացադուլ։

«Նվերի և Արթուր հետ մարտական զինակից ընկերներ ենք, շատ կարևոր է, որ նրանք, ովքեր անկախության սերունդ են, ապրել են անկախության տարիներին, գտնվեն այստեղ՝ տղաներ կողքին և ձևավորեն մի կարևոր ուժ, որը հետագայում հստակ կարտահայտի արժեքների մասին իր պատկերացումները», ասաց նա։