Search
Close this search box.

Հաղորդագրություն Արցախից. ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղեկացնում է

Ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր իրականացրած ինժեներական աշխատանքների ընթացքում Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք, հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ:

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը Արցախում տեղակայվել են 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն։