Search
Close this search box.

«Հրապարակ». «Ժուչոկներ» չսիրող պաշտոնյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայտնի օլիգարխիկ ընտանիքից սերող քաղաքապետներից մեկը մի քանի տարի է՝ առանձնատուն է կառուցում, որը, հայկական չափանիշներով անգամ, փոքրերից չէ։ Բայց առանձնատների կառուցմամբ Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի։ Մեզ զարմացրեց այն, որ պաշտոնյան որոշել է իր տանը բազմաթիվ խլացուցիչներ, «ժուչոկներ» փնտրող սարքեր մոնտաժել։ Եվ որպեսզի պատերի մեջ տեղադրվող սարքերի տեղը հիշվի, դրանք տեսագրում, «փաստաթղթավորում» է հենց շինարարության փուլում։ Թե ինչ գաղտնի խոսակցություններ են ծավալվելու այս տանը, կամ ինչու պետք է նա հայտնվի անվտանգության ծառայությունների տեսադաշտում, պարզ չէ, քանի որ ընտանիքը հավատարիմ իշխանական կլաններից է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում։