Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ակցիա է կազմակերպվել ի պաշտպանություն Արցախի

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ակցիա է կազմակերպվել ի պաշտպանություն Արցախի. հնչել է Արցախի Հանրապետության օրհներգը և
հայրենասիրական երգեր։

Տեսանյութերն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Արցախի ԱԳ նախարարի օգնական Լիլիթ Ասրյանը։

««Ով հայ Ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի
մէջ է». Այսօր այս խոսքերն առավել քան արդիական են։
Ուրեմն` անհապաղ ի գործ, քանզի զոհասեղանին է դրված ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության լինելիության հարցը։
Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին։ Այն հայրենիքին, որը բացի պատմականորեն մեզ պատկանելուց, պահվել է հազարավոր հայորդիների արյան գնով», – գրել է նա։