Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա». Գագիկ Համբարյան

Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրության Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի բավական մեծ պատվիրակության հետ:
Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ,ովքեր մասնակցում են Երևանում տեղի ունեցած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի «Երևան-2017 համաժողովին»:
Համոզված եմ, որ մի քանի ժամից կլսենք Բաքվի վայնասունը՝ ԱԳՆ մակարդակով: Ադրբեջանցիներն Արցախ մեկնած օտարերկրացի քաղաքական գործիչներին «կպատժեն»՝ նրանց անուններն ընդգրկելով իրենց ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» և Իլհամ Ալիևին ապագայում տեսակցելու համար կպահանջեն մեղայականով ներկայանալ Բաքու: Սակայն այդ «սև ցուցակում» ներառվածների 99%-ի համար մեծ պատիվ է այդ ցուցակում գտնվելը, քանի որ նրանց համար Արցախ այցելելն ավելի պատվաբեր և կարևոր է, քանի ապշերոնյան բռնապետությունում հյուրընկալվելը:
Հ.Գ. Սպասենք ազերիների լաչառությանը:

Գագիկ Համբարյան